73-ամյա Մայքլ Դուգլասը և 48-ամյա Քեթրին Զետա-Ջոնսը հաճախ չեն միասին երևում հանրության առաջ, բայց երեկ ամուսինները միասին Նյու Յորքում ներկա են եղել Jubilee Gala գալա-երեկոյին: Այս մասին գրում է rusjev.net-ը:

Հայտնիները վայելել են միմյանց ներկայությունը, շփվել են հյուրերի հետ, կեցվածք են ընդունել լուսանկարիչների առաջ:

Քեթրինն իր երկար, սև զգեստով ընդգծել է իր գեղեցիկ կազմվածքը, Դուգլասը նրանից աչքը չի կտրել:

Նոյեմբերի 18-ին ամուսինները կնշեն ամուսնության 17-ամյակը: Իսկ մի քանի տարի առաջ նրանց միությունը վտանգված է եղել. նրանք մի քանի ամսով բաժանվել են դերասանուհու երկբևեռ խանգարումով պայմանավորված՝ հարաբերություններում խնդիրների պատճառով: Հիմա, կարծես, ամեն ինչ կարգին է:

«Իրականում ոչ ոք չգիտի՝ ինչ է տեղի ունենում մեր տանը փակ դռների հետևում»,- ասել է դերասանուհին վերջերս Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել