«Տարվա կին» ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրը հայտնի է: Billboard հանդեսի կողմից շնորհվող մրցանակի այս տարվա դափնեկիրը 25-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսն է: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ Լոս Անջելեսում կայանալիք գալա-ընթրիքի ժամանակ:

2016 թվականի գալա-ընթրիքի ժամանակ երաժշտական արդյունաբերության մեջ ամենից շատ ներդրում կատարած կին էր ճանաչվել Մադոննան, իսկ ավելի վաղ նույն տիտղոսին էին արժանացել նաև Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Փինկը, Քեթի Փերին, Ֆերգին և Բեյոնսեն:

Նշենք, որ Billboard Hot 100 ցանկի առաջին տասնյակում հայտնվել են Գոմեսի հետևյալ երգերը` Bad Liar, Fetish և It Ain’t Me, իսկ Billboard 200 ցանկում ընդգրկված են Սելենա Գոմեսի հինգ ձայնասկավառակները, իսկ երկու հավաքածուները`Revival-ն ու Stars Dance-ը, գլխավորում են ցանկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել