Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 28-ամյա Էդգար Մուրադյանը իր վարած Honda Elysion մակնիշի 35 NS 957 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակչուհի, 45-ամյա Նարինե Գևորգյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն, ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Վարորդը այնուհետև մեղայականով ներկայացել է Ոստիկանության Հրազդանի բաժին:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրկոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։