Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասում՝ «Սագա» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Մ.Բաբաջանյան 18/13 հասցեի մոտակա ձորակում՝ մոտ 7 մ, փրկարարներն անգիտակից վիճակում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացուն և դուրս են բերել ձորակից, ով հոսպիտալացվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել