Bravo.am-ը գրում է.

Հնդկական օվկիանոսն ու Բալիի բնությունը Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանների համար դարձել են յուրահատուկ հանգստի եւ դրական էներգիայի աղբյուրներից մեկը: Մոդել քույրերը վերջերս են վերադարձել, ինչպես իրենք են բնորոշում, հեքիաթ-կղզուց, որտեղ առաջին անգամ չէ, որ մեկնել էին հանգստանալու: BARVAO.am-ի հետ զրույցում Լյուսին պատմել է ճամփորդության, քրոջ հետ հարաբերությունների մասին, եւ ոչ միայն:

Հանգիստը՝ Երեւանում :)

Բալիում հանգստանալն արդեն գեղեցիկ ու էքստրեմալ ավանդույթ է դարձել: Սա, իհարկե, ավելի շատ կարելի է անվանել «չհանգիստ», որովհետեւ սերֆինգի դասերը սկսվում էին առավոտյան ժամը 5:00-ին, իսկ մենք պարելուց ու ընկերական հաճելի զբոսանքներից տուն էինք վերադառնում գիշերը բավականին ուշ: Ամեն առավոտ այդպես քնաթաթախ «հանձնվում» էինք խելահեղ օվկիանոսի ալիքներին՝ չիմանալով, թե հերթական ինչ արկած է պատրաստել մեզ համար: Ամեն օր, երբ չէր ստացվում քնել, իրար ասում էինք՝ «ոչինչ, օդանավում 10 ժամ ունենք անցկացնելու, կքնենք», կամ որ ամենածիծաղելին էր հնչում՝ «ոչինչ, կգնանք Երեւան, կհանգստանանք»:

«Չեմ համբերում…»


Ճամփորդության վայրը միշտ երկուսս ենք ընտրում: Ձանձրալի, իրար նման օրերով հանգստի տեսակը երբեք էլ չենք սիրել: Բալիում ստացած տպավորություններից եթե մանրամասն խոսեմ, վախենամ, որ իսկույն տոմս կգնեմ ու կտեղափոխվեմ այնտեղ: Բալին միշտ ջերմ է մեզ ընդունում, միշտ վառ էմոցիաներ է տալիս, ջերմ ընկերական երեկոներ, անսպառ էներգիա, բարձ տրամադրություն… Իսկ երբ Բալիին գումարվում է սերֆինգը, հանգիստը դառնում է կատարյալ: Չեմ համբերում, թե երբ եմ նորից գնալու: Եթե չճամփորդեմ, կխելագարվեմ: Ես եւ քույրս գրեթե միշտ միասին ենք ճամփորում:
Մեկս մյուսին լրացնելով` ամեն օրը դարձնում ենք էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել