Արևմտյան առաջատար երկրները` ի դեմս Միացյալ Նահանգների և ԵՄ-ի, որոնք հանդիսանում են միջազգային իրավաքաղաքական հարաբերություններում մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների և, առհասարակ, ազգերի ինքնորոշման պաշտպանության առաջամարտիկները, այդպես էլ չեն համակերպվում կատալոնացիների անկախացման որոշման հետ։ 
Սա դասական օրինակ է, թե ինչպես են կյանքի կոչվում մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար արժեքները։ Հետևությունը մեկն է` ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում առաջնային, առավել կենսունակ և հեռանկարային է ոչ այնքան իրավական, որքան անվտանգության բաղադրիչը։ Դա են հաստատում Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախադեպերը։ Կարծում եմ՝ սա էական նշանակություն ունի կատալոնացիների, Իրաքյան Քուրդիստանի, թե արցախյան հիմնախնդրի դեպքում` անկախ նրանից, որ վերջիններս միանգամայն տարբեր գործընթացներ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել