Վերջին շրջանում Մերձավոր Արևելքին նվիրված իրադարձությունների մասին հայալեզու գրավոր և բանավոր խոսքում աչք ու ականջ են սղոցում ինչ-որ «Խալդյան եկեղեցի», «խալդեյական եկեղեցի» (գրված հենց «ե»-ից հետո «յ»-ով) «քելդաններ» և նույնիսկ «քալդանցիներ»:

Իրականում հայերենի համար սխալ եզրաբանության կիրառմամբ՝ խոսքն այժմ նոր արամեական (ասորական) բարբառներով խոսող Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության այն հատվածի և վերջինիս եկեղեցու մասին է, որը, ժամանակին անջատվելով Արևելքի եկեղեցուց, միություն է կնքել Հռոմի Սուրբ աթոռի հետ:

Հայերենում ճիշտ ձևերն են՝ «Քաղդեական (կաթոլիկ) եկեղեցի» և «քաղդեացիներ» կամ ավելի ճիշտ՝ «Քաղդեական եկեղեցու հետևորդ ասորիներ», իսկ ավելի պարզ՝ «կաթոլիկ ասորիներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել