Դուք մերոնց եք բան ասում, բա լսեք, թե Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն ինչա ասել:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նհաթ Զեյբեկչին այսօր ասել է, որ թուրքական լիրայի արժեզրկումը և դոլարի արժևորումը կրում է սպեկուլյաատիվ բնույթ, դրա համար պետությունը չի միջամտի այս գործընթացին: Նշեմ, որ արդեն երկրոդ օրն է, ինչ լիրան կրկին սկսել է արժեզրկվել՝ այս անգամ հասնելով կրկին ռեկորդային ցուցանիշի: Այսօրվա դրությամբ մեկ դոլարը գնվում է 3.84 լիրայով, այն դեպքում, երբ այն հոկտեմբերի 25-ին գնվում էր 3.40 լիրայով: Նա սխալ և վտանգավոր է համարում Կենտրոնական բանկի միջամտությունը լիրան կայունացնելու համար, քանի որ այս գործընթացը կրում է սպեկուլյատիվ բնույթ:
Հ.Գ. Իշտաիդ քացախ, էդ ձեր նկարած տնտեսություննա վարի գնում, ձեր վիճակագրական ինստիտուտի տվալները մեկ-մեկ նայի))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել