Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) 13 կին զինծառայողներ ներկայում անցնում են տանկիստ հրամանատարների դասընթացներ։ ԻՊԲ պատմության մեջ առաջին անգամ, դասընթացներն ավարտելուց հետո նրանցից ոմանք կդառնան տանկային անձնակազմի հրամանատարներ։ Ինչպես նշում են երկրի պաշտպանական ոլորտի պատասխանատուները, սա իրենից ներկայացնում է պիլոտային մի նախագիծ, որով նախատեսվում է առաջիկայում ստեղծել ամբողջությամբ կանանցով համալրված տանկային անձնակազմեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել