«168 Ժամ»-ը վերլուծականում անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում ունեցած ելույթին՝  գրել է. «Նախագահը շեշտել է, որ այն պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ՝ հավելելով, որ Արցախի քաղաքացիական բնակչությանն Ադրբեջանի կրակից պաշտպանելու խնդիրը հիմնականում արդեն լուծված է: Ինչ վերաբերում է բանակցություններին զուգակցվող սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում սահմանի երկու կողմում էլ գրանցվում են զոհեր, ապա Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հայկական կողմերի այն համոզմունքը, որ հնարավոր չէ հակամարտությունը լուծել՝ մի ձեռքով կրակելով, իսկ մյուսով էլ՝ բանակցելով: «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», - ասել է նախագահը:

Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում կողմերը համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Սակայն, ինչպես փորձն է ցույց է տվել, Ալիևն այդքան էլ վստահելի գործընկեր չէ։ Ձեռք բերված պայմանավորվածություններից ընդամենը երկու օր անց ադրբեջանական կողմը խախտեց և մինչ օրս շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ կիրառելով անգամ հրթիռներ: Իսկ սա այն ձեռագիրն է, որին արդեն տարիներ շարունակ ականատես ենք լինում. պայմանավորվածությունների ձեռքբերում, այնուհետև Ադրբեջանի կողմից դրանցից հրաժարում և իրավիճակի սրում: 

…Ամփոփելով, պետք է նշել, որ նախագահի շեշտադրումները ևս մեկ անգամ հստակեցրին հայկական կողմի բավական տրամաբանական մոտեցումը՝ հնարավոր չէ որևէ բանակցային առաջընթաց, քանի դեռ լիարժեքորեն չի պահպանվում հրադադարի ռեժիմը: Հնարավոր չէ խոսել երկարաժակետ խաղաղության և կայունության մասին, ակնկալել զիջումներ դիմացի կողմերից` միևնույն ժամանակ սպառնալ, սպանել, ստել և կեղծել իրականությունը: Իսկ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերանան Ադրբեջանում հայատյացության ու ռասիզմի դրսևորումները, երբ կողմերի միջև ձևավորվի վստահության մթնոլորտ, իսկ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չխախտվի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել