Երբ աչքիդ առաջ երկրի ամենաթունդ ընդդիմադիրներից մեկը քաղաքի ամենածանրաբեռնված փողոցում 2 հոծ գծերի վրայով շրջադարձ է կատարում և վթարային իրավիճակ ստեղծում, երբ երկրի ամենաթունդ ընդդիմադիր կազմակերպությունը/լրատվականը/կայքը գցում է իր աշխատողների աշխատավարձը և չի ցանկանում վճարել աշխատանքի դիմաց, մի պահ մտածում ես՝ ես ցանկանո՞ւմ եմ սրանց պահանջած օրենքի երկրում ապրել:

Կեղծ օրինապաշտից, կեղծ պայքարողից, կեղծ պահանջողից վատ բան աշխարհում չկա: Սրանք գործող համակարգից էլ բեթար են, քանի որ իրական կյանքում գիտակցաբար օրենք են խախտում ու մարդու իրավունքների համար պայքարելուն զուգահեռ աշխատողի աշխատավարձ են լափում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել