Կարծում եմ՝ եթե ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին տեղեկացնեին, որ այսօրվա Իրաքը մեծ մասամբ Սասանյան Իրանի Ասորեստան նահանգի տարածքում է՝ հայտնի նաև միջին պարսկերեն պատկերավոր Դիլ-ի Երանշահր (բռց.՝ Իրան-աշխարհի սիրտ) մակդիրով, իսկ Սասանյան արքաները թագադրվում էին գրեթե այսօրվա Բաղդադի տեղում գտնվող իրենց մայրաքաղաք Տիզբոնում, և որ հենց Բաղդադ տեղանունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Աստվածատուր», ապա շատ դժվար կլիներ իրանցիներին ասել՝ «Իրաքից գնացեք տուն», որովհետև, ըստ էության, իրանցիներն Իրաքում հենց իրենց տանն են:

#Արևելք #Իրան #Իրաք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել