Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/1523339511034985
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել