Ժնևյան հանդիպումից անմիջապես հետո սահմանային լարվածության սրացմամբ ադրբեջանական կողմը առաջին հերթին ձգտում է գցել միջազգային հանրության հեղինակությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի։ 
Հարցը կարելի է համարել հիմնավորված, եթե հաշվի առնենք զուտ միայն այն իրողությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը նախաձեռնվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերով։ 
Դրանով Ադրբեջանի իշխանությունները իցույց են դնում իր այն դիրքորոշումը, որ նույնիսկ ամենաբարձր՝ նախագահների մակարդակով նման հանդիպումերն ըստ էության, չեն կարող տալ արդյունքներ բանակցային գործընթացում, ինչպես նաև երաշխիքներ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ 
Այս քայլով Ալիևը նա՛և նպատակ է հետապնդում ճնշումներ բանեցնել միջազգային հանրության վրա՝ հայկական կողմից հնարավորինս առարկայական զիջումներ ակնկալելու համար։ Հարցն իսկապես անուղղակիորեն ակտուալանում է մասնավորաբար նոյեմբերին նախատեսվող Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. չի բացառվում, որ Ալիևը փորձի Հայաստան-ԵՄ համաձայնագրի հնարավոր ստորագրման հարցը քաղաքականացնել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, առավելևս երբ ԵՄ-Ադրբեջան փոխհարաբերությունները գտնվում են բավական սառեցված վիճակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել