Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը խոշոր դաջվածքներ է արել որովայնին և կողերին, որոնք ծածկել են աստղի որոշ նախկին դաջվածքներ։ Նա հայտնի է որպես դաջվածքների մոլի սիրահար։ Բիբերի որոշ դաջվածքներ կրոնական ենթատեքստ ունեն։ Դաջածքները փակել են նաև նրա կրծքավանդակը։ Պատկերն այնքան մասշտաբային է, որ դժվար է այնտեղ դետալներ առանձնացնելը։ Կրծքավանդակին նշմարվում է խաչ, առյուծ, արջ, սակայն հավանաբար պատկերը մեկ ամբողջական իմաստ է արտահայտում և կրկին կապված է կրոնական թեմայի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել