Քրդստանում գիշերվանից տեղի ունեցող իրադարձությունները փոքր-ինչ լույս են սփռում հետագա սպասվելիք գործողությունների վրա: Բիզնեսի առումով այս վիճակը բավականին ձեռնտու է Քիրքուքից նավթ արտահանողներին: Մի քանի օր նավթը իրաքցիների ձեռքում է, մի քանի օր՝ շիա թուրքմենների ու իրանցիների, մի քանի օր՝ քրդերի, իսկ երբ գա վճարելու պահը, հասցեատեր չկա, այսինքն՝ նավթը արտահանվում է անվճար կամ շատ քիչ վճարի դիմաց, այն էլ՝ վճարում են նրանց, ովքեր վճարի պահին նավթի տերն են: 
Տարածաշրջանային առումով այստեղ կարծես թե հաջողվում է Իրանին ներքաշել ակտիվ ռազմական գործողությունների մեջ, ավելին՝ չեմ զարմանա, եթե Իրանին մեղադրեն քրդերին ցեղասպանության ենթարկելուն աջակցելու մեջ, քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ խոսվում է շիա թուրքմենների կողմից Թուզհումաթու բնակավայրում քրդերին և սուննի արաբներին սպանդի ենթարկելու մասին: Մյուս կողմից՝ նաև արդեն Իրանի անունը պաշտոնապես շրջանառվում է քրդական բնակավայրերի վրա հարձակվելու մեջ: Դուրս է գալիս, որ հող է նախապատրաստվում տարածաշրջանում Իրանի հետ ռազմական գործողություններ սկսելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել