Թող սահմանապահ զինծառայողը միշտ հիշի, որ կռվի ժամանակ նրան մենակ չենք թողնի: Սա հրետանավորների խոսքերն են, որ ամեն անգամ քայլերթով անցնելիս շատ զորամասերում երգում են:

Այսօր մեր բանակի հրետանավորների տոնն է: Պատերազմի աստվածը համարվող ստորաբաժանումն արդեն 26 տարի ամուր կանգնած է սահմանապահ զինվորների մեջքին:

Մեր հրետանին տարին 12 ամիս իր աչքի տակ է պահում թշնամու ամենակարևոր թիրախները: Ցանկացած պահի, ցանկացած հրամանի դեպքում ամենաշատը երկու կրակոցից պատրաստ է ոչնչացնել դրանք:

Մեկ անգամ չէ, որ մեր հրետանին ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը ու մեկ անգամ չէ, որ նրանց կրակոցներից տուժել է թշնամին:

Շնորհավոր հրետանավորներիս տոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել