Մի շատ կարևոր նրբություն կա, որը պետք է անպայման հաշվի առնել Իրաքի թուրքմենների մասին խոսելիս: Էթնիկական այս միավորը դավանական առումով բաժանված է երկու խոշոր խմբերի՝ շիաների (տասներկուիմամական և ծայրահեղ շիայական հոսանքների հետևորդ) և սուննիների, որոնց միջև հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ հարթ չեն:

Թուրքիայի կողմից որոշակիորեն հովանավորվող իրաքյան թուրքմենները հիմնականում սուննիներն են, որոնք ոչ միայն Իրաքի «ժողովրդական աշխարհազորի» («Հաշդ ալ-Շաաբի») մաս չեն կազմում, այլ ընդհակառակը՝ ժամանակին բավական սերտ համագործակցություն են ունեցել սկզբում՝ «ալ-Կաիդա», իսկ հետո՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցների հետ:

Մինչդեռ շիա թուրքմենները նաև Թուրքիայի լռելյայն մասնակցությամբ հատկապես «Իսլամական պետության» գերակայության ժամանակահատվածում զգալի ճնշումների են ենթարկվել շատ դեպքերում նշված ահաբեկչական կառույցներին հարող հենց թուրքմեն սուննիների կողմից:

Մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ կուզենայի նշել. Իրաքում շիա թուրքմենական դիտարկվող օղուզական նշանավոր բայաթ ցեղախմբի որոշ հատվածներ որպես թյուրքալեզու իրանցիներ բնակվում են նաև մեր հարևան Իրանում՝ Ատրպատականի և այլ տարածքներում, իսկ այս ցեղից սերող հռչակավոր գիտնական Քավե Բայաթը ամենահայամետ իրանցի մտավորականներից և լոբբիստներից է:

#Արևելք #востокделотонкое

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել