ArmStar.am-ն արդեն տևական ժամանակ  լուսաբանում էր Թաթա Սիմոնյանի և Կրիստինա Օրբակայտեի նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքների ընթացքը, ներկայացրել ենք այդ մասին պատմող տեսանյութ, ինչպես նաև, օրեր առաջ տեղադրել  տեսահոլովակի թրեյլերը:

'Մեր սիրո տոնը' երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: ԱՄՆ-ում նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Վահիկ Փիրհամզեին է:

Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանից, քիչ առաջ  Թաթա Սիմոնյանի` Youtube-յան պաշտոնական ալիքում տեղադրվել է երկար սպասված տեսահոլովակը: 

Սիրով ներկայացնում ենք  այն ձեր ուշադրությանը և մաղթում հաճելի դիտում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել