Ֆրոյդի տեսությամբ՝ հիվանդների բուժման բանալին նրանց անգիտակցականում տեղի ունեցող ճակատագրական երևույթները գիտակցական հարթություն տեղափոխելն է ու դրանով էլ խնդիրը  լուծելը: 
Հիմա շատ են համեմատում Կոնգրեսի կատարած քայլերը Րաֆֆու քայլերի հետ, սակայն ես չեմ ուզում պարզագույն՝ չարի ու բարու բաժանում դնել այս շարժումների միջև: 
Հիմնական տարբերությունը գիտակցականի ու անգիտակցականի (ենթագիտակցականի) մեջ է, ու հստակ կարելի է տեսնել, որ 2008-ի ամբողջ շարժումը կառուցված էր գիտակցականի վրա (անցյալի վերարժևորում, քաղաքական վերլուծություններ, ծրագրային քայլեր...), իսկ 2013-ի շարժումը անգիտակցականի (երազներ, իրարամերժ խոսքեր, սևեռուն մտքեր, աղոթք, նևորզ, ծոմ...), դրան էլ ավելացրած Յունգի կոլեկտիվ անգիտակցականը (կրոն, միֆեր, արքետիպեր...):
Այստեղ լավի ու վատի խնդիրը չէ, պարզապես երկրի հիվանդությունների բուժման համար միակ պայմանը՝ խնդիրները անգիտակցականից գիտակցական տեղափոխելն է. ի դեպ, այդ խնդիրները Րաֆֆու կողմից չեն ստեղծվել ու կարելի է նրանից շնորհակալ լինել, որ տեսանելի դարձրեց ամբողջ անգիտակցական «զինանոցի» հիմնական հիվանդությունները: Եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի միակ ուժն է, որը իրացիոնալ հարթությունից խնդիրները փորձում է վերադարձնել րացիոնալ հարթություն ու նրա հաջողությունից է կախված արդյոք խնդիրները կլուծվե՞ն, թե՞ կմնան ծովից ծով, Մասիս-Սիս, Ստամբուլը արյան ծով, Մահ կամ Ազատություն, Բահանջադեր ու Իրավադեր հարթության մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել