Հիփոթեքային վարկավորման ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատար դիրքերում գտնվող Կոնվերս բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը և երկարաձգելով ժամկետը:

Կոնվերս բանկը կարևորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը,  երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը  հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասաց Կոնվերս բանկի վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:

Մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում բանկն առաջարկում է առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչեւ 20 տարի ժամկետով դրամային վարկեր՝ Հայաստանի բանկային շուկայում ամենամրցունակ՝ 8,5 տոկոս տարեկան  դրույքաչափով, ընդ որում՝  այդ տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ողջ տարածքում: Երեւանում վարկավորման տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%-ով, մարզերում՝ 4%-ով:

Զուգահեռաբար, Կոնվերս բանկում վերանայվել է նաև «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային միկրովարկերի տոկոսադրույքը: Դրամային այդ վարկի տարեկան դրույքաչափը 12% է նախկին 13-ի փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել