Ներսես Նազարյանն ազատվել է Երեւանի ոստիկանապետի պաշտոնիցNEWS.am-ի տեղեկություններով, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ ապրիլի 15-ին, աշխատանքից ազատվել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Երեւանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանապետն այսօր մի քանի նշանակումներ է արել: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ` ոստիկանապետի հրամանով` ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:

Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանը` ազատվելով այդ պաշտոնից: Իսկ Արամ Զաքարյանին կփոխարինի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Գագիկ Ավետիսյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել