«ՀՀ հատուկ քննչական ծառայության և ԱԱԾ-ի կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք՝ կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով կալանավորվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի 5 ղեկավար և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:
 
Հանցավոր շղթան պարզվում է՝ այսքանով չի սահմանափակվում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախքաննությանը մոտ կանգնած աղբյուրը, ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է և ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց ևս մեղադրանքներ կառաջադրվեն:
 
Մեր աղբյուրն անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների. «Այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, և բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարևոր ֆիգուրներ, այսպես ասած՝ ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյան), իսկ մյուսը՝ Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել