Շատ դեպքերում երբ ասում ես` երիտասարդ, միանգամից հասկանում ես հաջողակ: Թվում է` անհնար է երիտասարդությունը պատկերացնել առանց հաջողության: Հատկապես այսօր, երբ հեռուստացույցի դիմաց գոնե մեկ ժամ անցկացնելով անհնար է չնկատել տասնյակ երիտասարդ աստղերի, ում դեմքերին շողշողում է զվարթ ժպիտը, իսկ գրպաններում զրնգում հսկայական հոնորարները:
Գրեթե ամեն տարի կապույտ էկրանն ու համացանցը նոր աստղ են մեզ «հրամցնում», ով միաժամանակ դառնում է շատերի ֆավորիտը: Նրանց տաղանդը հիացնում է քննադատներին, երիտասարդ տարիքը նախանձ առաջացնում հասակակիցների շրջանում: Սակայն վաղ հասակում վերելք ապրող աստղերի կարիերան երբեմնթիթեռի կյանք է ունենում: Մեծ դժվարությամբ ձեռք բերված հաջողությունն ու համընդհանուր ուշադրությունը հաճախ նաև դառը պտուղներ են պարգևում: Հաջողությունը ծանր պատասխանատվություն է, որինոչ բոլոր երիտասարդներն են դիմանում: Որոշ դեպքերում հասարակությունը չի համակերպվում, որիրսիրելի փոքրիկ աստղը մեծանում է, որոշ դեպքերում հենց երիտասարդ աստղը չի դիմանում շոու-բիզնեսի վտանգավոր գայթակղություններին և կոտրվում է սեփական մասնագիտության «ծանրությունից»: Անկախ ամենից` երիտասարդությունը տարիք է, երբ մարդ առավելագույնն է անում հենց այդ ժամանակաշրջանում:

Մաքլեյ Կալկին
Ամեն տարի, երբ մոտենում է Ամանորը, բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ կամ որ հեռուստաընկերությունն է ցուցադրելու «Տանը մենակ» ֆիլմը: Կարծում եմ` չկա մեկը, ովչսիրի այդ ֆիլմը, որի ամենագրավիչ դեմքը շիկահեր փոքրիկ տղան է, ով, տանը մենակ մնալով, ճարպկորեն և հնարամտորեն հաղթում է տուն սողոսկած կողոպտիչներին: Ֆիլմի գլխավոր դերասան Մաքլեյ Կալկինը տասը տարեկանում արդեն դարձավ աշխարհի ամենահայտնի երիտասարդ դերասանը: Նրա մենեջերըհենցիր հայրն էր` Կիտ Կալկինը: Բազմաթիվ անքուն գիշերներ, աշխատանքային տասնյակ ժամեր, որոնք փոքրիկ տղային դարձրեցին աշխարհահռչակ: 1995թ. Մաքլեյի մայրը բաժանվեց Կիտ Կալկինից` մեղադրելով նրան տղայի մանկությունը կործանելու մեջ: Տարիներ անց Մաքլեյի անունը կապվեց նաև Մայքլ Ջեքսոնի «սեռական մեղադրանքներով» դատական ակտերի հետ: Հետագա տարիներն է՛լ ավելի ծանր էին Կալկինի համար. դեռահաս աստղին ակումբային գիշերները հասցրին թմրանյութերի և ալկոհոլի դուռը: Սառնասիրտ հանրությունն իսկույն մոռացավ կախվածության մեջ ընկած դերասանին: Այժմ Մաքլեյը երեսունմեկ տարեկան է: Մի քանի տարի առաջ նա սկսեցիր կարիերան նոր էջից` այժմ որպես երգիչ: Սակայն նախկին համբավն ուսերը վերանվաճել դեռ չի հաջողվում:
Հաննա Դակոտա Ֆեննինգ
Հիշում եմ, որ այս երիտասարդ դերասանուհին իմ մեջ տպավորվեց ոչ այնքան իր դերասանական տաղանդով, որքան բոլոր ֆիլմերում բղավելու անսահման ուժով: Դակոտան այժմ դերասանական աշխատանքը համատեղում է մոդելային կարիերայի հետ: Մեղք գործած չեմ լինի, եթե անկեղծորեն խոստովանեմ, որ դերասանական կարիերան Դակոտային ավելի փայլուն ապագա է խոստանում, քան մոդելինը: Ի դեպ, Դակոտան ամենաերիտասարդ դերասանուհին է, ով դարձել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» մրցանակակիր: Նրա կատարմամբ ամենահայտնի ֆիլմերն են «Ես Սեմն եմ», «Աշխարհների պատերազմը», որում նրա խաղընկերը Թոմ Քրուզն է, «Շառլոտայի սարդոստայնը»: Ըստորոշ աղբյուրների` այժմ Դակոտան նկարահանվում է միաժամանակ երեք ֆիլմում, որպես մոդել պայմանագիր է կնքել հայտնի IMG models գործակալության հետ` մասնակցելով ցուցադրությունների, իսկ 2011թ. դարձել է Marc Jacobs-ի նոր բուրմունքի դեմքը: Այսպիսին է Դակոտան. դերասանուհի, ում հաջողությունները կարծես անսպառ են:
Միայն փոքր տարիքում նկարահանված ֆիլմերի շնորհիվ այժմ դերասանուհու տարեկան եկամուտը կազմում է 4 մլն դոլար:

Դենիել Ռեդքլիֆ
Նույն ինքը` Հարրի Փոթեր, հարյուր հազարավոր երեխաների և նրանց ծնողների ամենացանկալի հերոս: Երիտասարդ դերասանը 2000թ. նկարահանվեց հայտնի կախարդի դերում, որի ավարտից հետո Դենիելը դարձավ Բրիտանիայի ամենահարուստ և աշխարհի ամենահայտնի երիտասարդ դերասանը:Այժմ դերասանի ողջ կարողությունը գնահատվում 80 միլիոն դոլար: Միայն «Հարրի Փոթեր և մահվան պարգևները» ֆիլմի համար դերասանի հոնորարը կազմել է 1.3 մլրդ դոլար: Ի դեպ, այն փաստը, որ Դենիելն այժմ ներգրավվել է քաղաքականության մեջ` որպես Մեծ Բրիտանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խորհրդական, ըստ հավաստի տվյալների, դերասանին ապահովել է տարեկան 8 մլն ֆունտստեռլինգով:
Ռուպերտ Գրին
Հարրի Փոթերի մտերիմ ընկերը, նույնինքը` Ռոն Ուիզլին, բոլոր յոթ ֆիլմերի ընթացքում հրաշալի կերպով մարմնավորել է բրիտանացի անտաղանդ աշակերտի: Ցավալի է խոստովանել, բայց, ըստ իս, Ռուպերտն այնքան համոզիչ է խաղացել իր դերը, որ «Հարրի Փոթերից» հետո դերասանական աշխարհը նրան այդքան էլ գրկաբաց չընդունեց: Կախարդական դպրոցից դուրս Ռուպերտը խաղացել է «Որոտը տաբատում» ֆիլմում, սակայն դա երիտասարդ դերասանին առանձնապես փառք չբերեց:
Հարրի Փոթերի ընկեր Ռոն Ուիզլին իրականում շքեղ կյանքի մեծ սիրահար է: Ռուպերտը վերջերս ձեռք է բերել երկու հիասքանչ առանձնատուն, մեկը 15 մլն դոլար արժողությամբ, իսկ մյուսը` 8 մլն դոլար, 18-րդ դարի Հարթ ֆորդշիր առանձնատունն է:

Ջասթին Բիբեր
21-րդ դարի ամենասիրված հայտնություններից մեկը կանադացի երգիչ, դերասան Ջասթին Բիբերն է, ով այժմ փոփ երաժշտության բարձունքին է` չնայած իր չափազանց երիտասարդ տարիքին: Ջասթինը հանրահայտ դարձավ միանգամայն պատահաբար` տասներեք տարեկանում: Այն ժամանակ պատանի երգիչը ինքնուրույն նկարահանած տեսանյութերը տեղադրեց Youtube կայքում. հենց այդտեղ էլ դրանք ընկան Սկուտեր Բրաունի աչքին, ով առանց ժամանակ կորցնելու կապվեց ապագա աստղի ընտանիքի հետ: Որոշ ժամանակ անց Բիբերը պայմանագիր կնքեց աշխարհահռչակ ռեփեր Աշերի հետ: Այժմ Ջասթին Բիբերը աշխարհի ամենաճանաչված դեմքերից մեկն է: Նա տաղանդավոր է և հաջողակ, այնպիսին, ինչպիսին ձգտում են լինել միլիոնավոր դեռահասներ:
Ի դեպ, Ջասթինն ընդգրկվելու է «Գինեսի» ռեկորդների գրքում: Նման պատվի համար հիմք է ծառայել այն փաստը, որ Բիբերը ճանաչվել է համացանցի ամենաճանաչված աստղը. նրա «Baby» երգի տեսահոլովակը դիտվել է 463.8 մլն անգամ: Վերջին` ամենամեծ պայմանագիրը երիտասարդ երգիչը կնքել է պզուկների դեմ քսուքներ արտադրող ընկերության հետ, որի հոնորարը կազմել է 8 մլն դոլար:
Էմմա Ուաթսոն
Երիտասարդ հայտնի կախարդուհին գրավեց բոլորի սրտերը որպես Գերմիոնա Գրեյնջեր: Մի քանի տարվա ընթացքում ողջ աշխարհի աչքի առաջ փոքրիկ աղջնակը դարձավ ոճի և գրավչության տիպար:Երիտասարդ և տաղանդավոր դերասանուհին մտադիր է ավարտել ուսումը` համատեղելով այն աշխատանքի ու կարիերայի հետ: Բացի ֆիլմերից, Էմման պահանջված է նաև որպես մոդել: Կարլ Լագերֆելդը Էմմայի մասին ասել է. «Նա իսկական անգլիական վարդ է»: 2011թ. մարտին Էմման, պայմանագիր կնքելով Lancome ընկերության հետ, դարձավ դրա գովազդային դեմքը:
Էմմա Ուաթսոնի հոնորարն օրական ընդամենը 75 դոլար էր: Սակայն արդեն «Հարրի Փոթեր» երրորդից հետո երիտասարդ դերասանուհու հոնորարներն աճեցին միանգամից միլիոններով: Ըստ բրիտանական աղբյուրների` դերասանուհու ընդհանուր վաստակած գումարը միայն «Հարրի Փոթեր» ֆիլմի շնորհիվ կազմել է մոտ 5.3 մլրդ դոլար, ինչն էլ Գինեսի ռեկորդների գրքում դերասանուհու համար պատվավոր տեղ է ապահովել:



