Հայերը Հոլիվուդում, կարծես թե, շատ լավ են զգում իրենց :) Նրանք այնտեղ ոչ միայն իրենց կարիերան են առաջ տանում, այլև անձնական կյանքը դասավորում: Վերջերս արտասահմանյան լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ հայերի անձնական կյանքի մասին ու,  ինչպես կարելի էր ենթադրել, հայերի մասին այսօրինակ հրապարակումներից Քիմ Քարդաշյանի անունը դուրս չի մնացել:  

 Թեև խոսքն անմիջականորեն Քիմ Քարդաշյանին չի վերաբերվում, սակայն նրա անունը մեկ անգամ ևս հայտնվեց շոուբիզնեսասեր հասարակության շուրթերին:

Առաջին դեպքում հայուհին գրավել է իմ Քիմ Քարդաշյանի եղբոր` Ռոբ Քարդաշյանի սիրտը: Քիմի ապագա հարսը լոնդոնաբնակ մանեքենուհի Նազա Ջաֆարյանն է: Ի դեպ, հետաքրքրական է, որ Նազան ժամանակին սիրավեպ է ունեցել Քիմի քրոջ` Քլոեի նախկին սիրելիի հետ: 

 Մյուս դեպքում հայուհի պարուհի Լիլիթ Ավագյանը գրավել է Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի` ֆուտբոլիստ Ռեգի Բուշի սիրտը: Լիլիթն ու Ռեգին սպասում են իրենց առաջնեկին: Ռեգին հարցազրույցների ժամանակ նշել է, որ ոչ մի կապ չունի նախկին ընկերուհու` Քիմ Քարդաշյանի հետ և հիմա իրեն երջանկացնում է հայր դառնալու իրողությունը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել