Ավելի լավ Երևան
Առանց Տարոն Մարգարյան
Քաղաքապետ` Մարտիրոսյան
Սիրելի ժողովուրդ, շատ են խոսակցությունները, թե Տարոն Մարգարյանը լավ տղա է, գնալու ենք, իրեն ընտրենք: Նախ՝ լավ տղան չի նայի իր իսկ կողմից ընտրված, սուտ երդում տված մարդամեկի աչքերին ու ստի, թե ունեն այսքան թափուր աշխատատեղ: Լավ տղան երբեք 180 ԱՄՆ դոլար արժողությամբ նստարանները չի վաճառի ժողովրդի վրա 400 ԱՄՆ դոլարով: Լավ տղան երբեք չի խախտի ՀՀ օրենքն ու սահմանադրությունը և կրթական հաստատության վրա նախընտրական քարոզչական պաստառ չի կպցնի... Կարող եմ երկար թվարկել... Ուղղակի ժամանակս եմ ափսոսում: Իսկ իմ ճանաչած լավ տղան 2008թ.-ին ոստիկանի կյանք փրկեց, իմ ճանաչած լավ տղան ապրիլի 9-ին ծեծվեց, բայց չընկրկեց, իմ ճանաչած լավ տղան վստահ քայլերով գնալու է դեպի նոր Հայաստան:
Եվ սա էլ վերջաբանի փոխարեն...
Ձեր ճանաչած լավ տղային ժողովուրդը մայիսի 6-ից Տարոնով է դիմելու, իսկ իմ ճանաչած լավ տղային` պարոն քաղաքապետ...



