Երևանի ավագանու ընտրությունների շեմին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար տնետուն գնացող անձինք, բնականաբար, դա անում են վարձատրության համար և ոչ թե որպես այդ կուսակցությունների գաղափարական հետևորդներ: Հայաստանում տիրող աննորմալ աղքատության պայմաններում դա հասկանալի և նույնիսկ ընդունելի երևույթ է՝ մարդիկ մի երկու կոպեկ են աշխատում ընտրական գործընթացներում: Բայց պետական բյուջեն դրանից ոչինչ չի շահում, և այդ անարդարությունը վերացնելու համար առաջարկում եմ այդ գումարները հարկել եկամտային հարկով՝ «գործատուներին» պարտադրելով հարկվող մասը չներառել ծառայության համար վճարվող վարձատրության գումարի մեջ: Նման պարտադրանքի պրակտիկան պետք է որ կյանքի կոչվեր ս.թ. հունվարի 1-ից՝ հարկային օրենսդրության փոփոխության հետ մեկտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել