
2010 թվականին, երբ մահափորձ կատարվեց Ասլան Ուսոյանի վրա, քրեագետ Սերգեյ Գալոյանը սկսեց գիրք գրել նրա մասին:
«Սա մի ունիկալ մարդ էր, ազգությամբ եզդի», -պատմում է Գալոյանը և բացատրում, որ այս գրքերից մեկը նա նվիրել է Դեդ Հասանին, քանի որ այս «օրենքով գողը» սերտ կապ ուներ հայերի հետ:
Գալոյանը պատմում է, որ Դեդ Հասանը եղել է հայազգի «օրենքով գող» Սամվել Բաղդասարյանի մոտ բարեկամը, նրա կինը և Ռաֆայել Բաղդասարյանի կինը ծնվել և մեծացել են նույն բակում: Նրանք ամբողջ կյանքում եղել են կապի մեջ, և հետևաբար, ըստ նրա, պատահական չէ, որ երբ սպանեցին Սամվել Բաղդասարյանին, թաղման ամբողջ ծախսերը հոգաց Ասլան Ուսոյանը:
«Դեդ Հասանն ամեն տարի բաց չէր թողնում Սվոյ Ռաֆի ծննդյան արարողությունը և հենց այդ օրն ամեն տարի փետրվարի 18-ին անպայման գալիս էր Հայաստան: Այս տարի նա պլանավորել էր, որ պիտի գա մահվան տարելիցին, սակայն չհասցրեց»,-ասաց քրեագետը:
Սերգեյ Գալոյանի որակմամբ, այս մարդու ճակատագիրը բացառիկ հանգուցալուծում ունեցավ, և ինքն էլ գրում է հենց այդ մասին:
«Սարսափելի բան է, երբ դիակով մարդուն մահացած հետ են դարձնում և թաղում Մոսկվայից դուրս մի տարածքում: Սա անարգանք է մահացած մարդու նկատմամբ»,-ասաց քրեագետը՝ եզրափակելով իր խոսքը:
Երկրոդը՝ «ԱՄՆ և հայերը» գիրքն է: Այստեղ ևս քրեական տարրն անպակաս է: Գալոյանը փորձել է ներկայացնել այն հայերի կյանքը, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում: Այս գրքի հերոսները սովորական մարդիկ են եղել, որոնք իրենց անապահով վիճակի պատճառով արտագաղթել են և արժանացել են տարբեր ճակատագրերի: Նրանցից մեկն էլ ապարանցի Միրոն է, ով այստեղ սովարական մեկն էր, իսկ ԱՄՆ-ում դարձել է հանրաճանաչ դատավոր: Երկրորդը` 19 -ամյա հայազգի մի աղջիկ, որին դաժանաբար բռնաբարել են և սպանել:



