Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմա իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Al Arabiya-ին հայտնել է, որ ողջունում է ԱՆՄ քաղաքականությունն Իրանի նկատմամբ, ով «ակտիվ ագրեսիվություն» է ցուցաբերում միջազգային հարաբերություններում և պաշտպանում է միջազգային ահաբեկչությունը: Սաուդյան Արաբիայի թագավորը շատ հետաքրքիր է մեկնաբանել ԱՄՆ-ին պաշտպանելու Էր Ռիադի քայլը: «Իրանը դրդում է Սաուդյան Արաբիային, որ պաշտպանի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոորդինացնելու ջանքերը տարածաշրջանում անվտանգություն հաստատելու համար»,- հայտարարել է ալ Սաուդը: Հավելեմ, որ միակ երկիրը տարածաշրջանում, ով պաշտպանեց ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի՝ հոկտեմբերի 13-ի այն հայտարարությունը, որ 2015 թ-ին Իրանի հետ ստորագրված «միջուկային գործարքը» խախտվում է Թեհրանի կողմից և ժամանակն է, որ Վաշինգտոնը դրանից հրաժարվի և ակտիվացնի հակաիրանական քաղաքականությունը՝ հենվելով ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների վրա, դա Իսրայելն էր:
Իսրայելից հետո Թրամփին պաշտպանեց նաև հրեաների ոխերիմ «թշնամի» Սաուդյան Արաբիան, ով 1948 թ-ից ի վեր հրեական պետությունը համարում է արաբական և բոլոր մահմեդակաների գլխավոր թշնամին: Սակայն սաուդացիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քաղաքականությունն այնպիսի բան է, որտեղ չկան մշտական թշնամիներ և շատերը գործում են «Թշնամուս թշնամին իմ ընկերն է» կարգախոսով: Այս պարագայում ատելությունը Իրանի նկատմամբ այնքան մեծ է, որ Էր Ռիադը և Թել Ավիվը դառնում են բացահատ դաշնակիցներ: Իսկ ինչո՞ւ բացահայտ: Քանի որ այս տարվա հունիսի սկզբին տեղի ունեցած քաթարյան ճգնաժամի թեժ պահին Դոհան կոմպրոմատներ հրապարակեց միջազգային ԶԼՄ-ներում, ըստ որի՝ արաբական և մահմեդական աշխարհում առաջատար դիրք զբաղեցնող Սաուդյան Արաբիան շատ վաղուց է համագործակցում Իսրայելի հետ, որը մեծ հարված էր ալ Սաուդների համար:

Հ.Գ. Թրամփի ելույթին արձագանքեցին Բրյուսելից և Թեհրանից ևս: Դրանք համահունչ էին. ԱՄՆ-ն չի կարող միակողմանի դուրս գալ այդ պայմանագրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել