Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ նշել է, որ աղքատությունն ու արտագաղթը հենց գործող իշխանությանն է ձեռնտու՝ չաղքատ և չարտագաղթած հայաստանցին երբեք քրեաօլիգարխիկին ձայն չէր տա: Բայց մի խնդիր կա՝ դա մեր անմիջական հարևան երկրում առկա սոցիալական բունտերն են: Դրանց դեմն առնելու մի ճանապարհ կա, որին կարող է դիմել Ալիև կրտսերը՝ դա պատերազմն է: Հատկապես որ նավթադոլարների մի հսկայական մաս ուղղվել է զինուժի կուտակմանը: Առկա է նաև պատերազմի փիառ ապահովումը՝ միջազգային հանրություն կոչվածն էլ դեմ է ստատուս քվոյի պահպանմանը: Այդ պայմաններում մեր երկրին անհրաժեշտ են հենց չաղքատ և չարտագաղթած հայաստանցիներ, ուրեմն՝ կամ գործող իշխանությունը պետք է հեռանա, և կամ մեր պետականությունն է դրվում հարցականի տակ:
«Զալատոյ զուբ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել