Armlur.am-ը գրում է.

Օրեր առաջ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ավելի վաղ նախատեսված «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 24։ Պատճառը ռեժիսորի ունեցած տարաձայնությունն էր դերակատարներ Արամոյի եւ Լուիզա Ղամբարյանի հետ: Բանն այն էր, որ Ս. Շահվերդյանը ցանկացել էր փոփոխություններ մտցնել ներկայացման մեջ, այնինչ դերասանները չէին համաձայնել՝ նշելով, որ չեն հասցնի կարճ ժամանակում պատրաստվել:

«Ժողովուրդ»-ը Լուիզա Ղամբարյանից հետաքրքրվեց՝ արդյոք դերասաններին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել ռեժիսորի հետ, տարաձայնություններն, ի վերջո, հարթվեցին, թե ոչ. «Մեր միջեւ, ավելի ճիշտ կլինի ասել, ծագեցին հակասություններ, բայց ստեղծագործական պրոցեսում այդ ամենը նորմալ է։ Ի վերջո, Սուրենի նշած շտկումներն արվեցին, այնպես որ առաջիկայում հանդիսատեսին ներկայացումը կմատուցվի նորովի»,-ասաց նա։

«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ նոր ներկայացումներում է ընդգրկված դերասանուհին, կա՞ն արդյոք նոր կերպարներ, որոնք նա պատրաստվում է մարմնավորել. «Դրամատիկական թատրոնում երկու նոր ներկայացում է բեմադրվում։ Դրանցից առաջինի ռեժիսորը կրկին Սուրեն Շահվերդյանն է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել