Պարոն առաջին նախագահ, միշտ էլ հեշտ է քննադատել դիմացինին, մինչդեռ դուք քննադատվելու կարիք ունեք ժողովրդի կողմից: Ազնիվ, արդար միջոցներով ապրող ժողովուրդը չի մոռացել Ձեր քաղաքական կերպարը: Ավերեցիք, թալանեցիք, քարը քարի վրա չթողեցիք, նունիսկ ախպերաբաժին արեցիք մեր պապերի քրտինքով վաստակած, կոպեկ-կոպեկ հավաքած ավանդները: Ձեր իշխանության օրոք Արցախից և գավառներից բերեցիք կիսագրագետների և իշխանավոր դարձրիք: Ձեր պաշտոնաթող լինելուց հետո ժողովուրդը այնքան լցված էր տիրող իշխանության դեմ, մոռանալով անցյալը նորից հույսեր փայփայեց Ձեր հանդեպ: Դուք ի՞նչ քաղաքականություն վարեցիք, հաղթեցի՞ք: Հետևանքը մարտի 1-ը չեղա՞վ: Երկար ժամանակ չէիք երևում .......... Հիշել էիք մանկության տարիների պահմտոցի՞ն: Ինչքան արյուն թափվեց, անմեղ արյուն....................................... Րաֆֆի Հովհաննիսյանը առաքինի այր է, հայրենասեր, անաչառ: Օտար ԱՄՆ-ում ծնվելով և մեծանալով՝ նա իր կյանքը կապել է չքնաղ հայուհու հետ, ով մեր ազգին նվիրել է հրաշալի հինգ զավակ: Րաֆֆին հայրենասեր է նաև նրանով, որ վտանգավոր և առաջին գծում իր որդուն` Կարինին է կանգնեցնում, որը այս քսան տարիների ընթացքում նորություն է ազգիս համար: Կամ ձեր «հայրենասեր» իշխանավորներից որևէ մեկի տղան ծառայե՞լ է հայոց բանակում......................... Իսկ ինչ մնում է Վովա Գասպարյանին, թող իր աղոթքով խթանի ժողովրդի և ոստիկանների խաղաղությունը: Վա՞տ է, որ նա հումանիստ է և նրա շնորհիվ արյուն չթափվեց: Այ դա արդեն Ձեր և Ձեր հաջորդների համար անսովոր է:



