Հարավային Աֆրիկայից 26 - ամյա անասնաբույժ Օր Լազմին ծանոթացնում է իր «հիվանդ» տնային կենդանիներին, որոնք դարձել են անբաժան ընկերներ:

Պորտ-Էլիզաբեթ քաղաքի 26-ամյա Օր Լազմին երկար ժամանակ երազում էր զբաղվել անասնաբույժի աշխատանքով, ոչ միայն կատարել է իր կյանքի երազանքը, այլ նաեւ ընկերացրել բենգալյան վագրին եւ սպիտակ առյուծին իր անգլիական բուլդոգի հետ:

Վերջերս փխրուն աղջիկը դարձավ Հարավային Աֆրիկայի Seaview Lion զբոսայգու ղեկավարը, որտեղ բնակվում են 30 առյուծ, 10 վագր եւ 3 ընձառյուծ:

- Ես հաճախ եմ իմ շրջապատում լսում, որ ամենահեշտ աշխատանքը չեմ ընտրել, սակայն այն ինձ շատ է դուր գալիս: Կարճ ժամանակում վագրերը ու առյուծները ասես իմ երեխաները դարձան, - ասում է աղջիկը: - Մեր զբոսայգու շատ այցելուներ վախենում են կենդանիներից, սակայն ինձ հետ նրանք վարժեցվածի պես են իրենց պահում:


 Աղջիկը խոստովանել է, որ նա առաջին անգամ է բախվել շան ու վայրի կենդանիների սերտ բարեկամությանը.

Մի քանի ամսվա մեջ կենդանիները այնքան սովորեցին միմյանց, որ օրեցօր ավելի ու ավելի դժվար են տանում տարանջատումը:

  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել