Այսօր աշխարհում կան մոտ 9900 տարբեր կրոններ ու հավատքներ, դրանցից ընդամենը հինգն են հիմնականները՝ քրիստոնեություն, իսլամ, հինդուիզմ, բուդդիզմ ու հուդայիզմ։ Նրանց հետևորդները աշխարհի բոլոր հավատացող մարդկանց 77 տոկոսն են կազմում։ 

Միայն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե հիմա իրական Աստված իջինի Երկրի վրա։

Նա կհայտնվի մաքսիմալ արդյունավետ, օրինակ՝ մեծ կրակե գնդի մեջ։

Մարդկությունը սարսափի մեջ կհայտնվի ու անծանոթ հայտնությունը կընդունի որպես վտանգ։ 

Աշխարհի երկրները կորոշեն հրթիռային հարված հասցնել նրան, բայց, բնականաբար, բոլոր զենքերը կփչանան՝ հանդիպելով Աստծո ուժին։

Image result for земля

Դրանից հետո Աստված կսկսի հրաշագործություններ անել՝ մեռյալների կենդանացում, միլիոնավոր հիվանդների բուժում, բոլոր սովածների կերակրում։ 

Չնայած այս ամենին՝ Երկրի բնակչության 3.8 տոկոսը (277 միլիոն մարդ), ովքեր իրենց աթեիստ են համարում, կշարունակեն չհավատալ Աստծուն ու ամեն մի հրաշքի համար մի նոր գիտական բացատրություն կգտնեն՝ հալյուցինացիա, տեսողական խաբկանք։ 

Image result for атеизм

Մարդկության մյուս մասը կրոնական կատաղության մեջ կհայտնվի։ 

Բիզնեսմեններն ու մեդիան կօգտվեն առիթից ու կսկսեն փող աշխատել։ 

Աշխարհում գոյություն ունեցող 36700 հեռուստաալիքներն օրուգիշեր կթողարկեն միայն կրոնական ծրագրեր, գրախանութների դարակներից արագ կվերջանան Ղուրանը, Աստվածաշունչը և կրոնական մյուս գրքերը։

Կսկսվեն նոր «Խաչակրաց արշավանքներ», որոնք կհանգեցնեն 3-րդ համաշխարհային պատերազմի, ու աշխարհում կտիրի քաոսը։

Image result for крестовый поход

Աստված կհասկանա, որ մարդի դեռ պատրաստ չեն իր գալստյանը, ժամանակը հետ կտա մինչ իր հայտնվելը ու կջնջի  մարդկանց հիշողություններից այդ դրվագը։

Դրանից հետո նրա հայտնության միայն մեկ ապացույց կմնա. այս հոդվածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել