Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատրելու կասկածանքով բռնվել է Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Վարդան Եղիազարյանը, ով Հայաստանում ավելի շատ հայտնի է «Ռաբիս երգիչ Վարդանիկ» մականվամբ, ում նկատմամբ այս տարվա հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու համար հայտարարվել է հետախուզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները համատեղ գործողություններ են կատարում, որպեսզի Վարդանիկին արտահանձնեն Հայաստան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարեր և որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյաինի նկատմամբ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի միջնորդությունը և Վ. Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

Եթե Վ. Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «ռաբիս երգիչ Վարդանիկ», հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար իրավապահ մարմիններին, նա տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը նորից դիմելու էր դատարան՝ դատավորի որոշումը վերահաստատելու համար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը հիմնավորել էին Վարդանիկի կատարած ավազակային հարձակումը և իրենց ձեռքի տակ ունեն նաև տեսանյութեր, որով հիմնավորվում էր կատարված հանցագործությունը, նաև տվյալներ, որ հանցագործությունը կատարելուց հետո Վարդանիկը ժամեր անց անցել էր ՀՀ սահմանը:

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետախուզվող «ռաբիս» երգիչ Վարդանիկն է, նույն ինքը՝ Վարդան Եղիազարյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել