Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունն անցած տարվանից շրջվում է երկրի տնտեսության դեմ։ Ադրբեջանում կան բազմաթիվ միջազգային լուրջ կազմակերպություններ, ովքեր գործունեություն են ծավալում այդ երկրում և լուրջ ներդրումներ ունեն տնտեսության մեջ։ Բացի նավթային բիզնեսից, որը կազմում է ամենամեծ տոկոսը, կան նաև այլ գործունեությամբ զբաղվող ընկերություններ։ Բոլոր նմանատիպ խոշոր ընկերությունները չեն ցանկանում աշխատել ռիսկային երկրներում։ Երկիրը տարբեր պատճառներով տարբեր ընկերությունների համար կարող է համարվել ռիսկային։ Պատերազմի մեջ գտնվող երկիրը գրեթե բոլորի համար համարվում է ռիսկային ու դա ավելի սրվեց 2016 թվականին, երբ ադրբեջանական բանակը հարձակման փորձ կատարեց Հայաստանի վրա։

Մինչ այդ ադրբեջանական կողմը բոլոր ընկերություններին երաշխավորել էր, որ կարողանալու է ապահովել նրանց անվտանգությունը, քանի որ կարողացել էր նրանց համոզել, որ իրենք չափսերով ավելի մեծ երկիր են, ու ինչ-որ փոքրիկ Հայաստան չի կարող խանգարել իրենց։ Սակայն ապրիլին բոլորի համար պարզ եղավ, որ այդ փոքրիկ երկիրը կարող է Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակի մեջ հայտնվի, ավելին՝ այդ փոքր երկիրը կարող է այդ մեծ երկրի մայրաքաղաքում տեղակայված օբյեկտները խոցել։

Այդ ժամանակահատվածից հետո մի շարք ընկերություններ Ադրբեջանում սկսեցին դադարեցնել իրենց գործունեությունը։ Հետագայում ռիսկային երկիր լինելու համարվելու համար դրան գումարվեց բազմաթիվ ադրբեջանցիների ահաբեկչական խմբավորումներում մասնակցելը, մի շարք երկրներից հանցագործներին Ադրբեջանում ապաստան տալը և այլն։

Միայն այս տարվա սեպտեմբեր ամսին 6 միջազգային խոշոր կազմակերպություններ լքեցին Ադրբեջանի Հանրապետությունը։ 2016 թվականին ամեն ամիս մինիմում մեկ խոշոր կազմակերպություն լքել է Ադրբեջանը։

Ադրբեջանը լքում են գերմանական, իտալական, ռուսական, սինգապուրյան, բրիտանական և նույնիսկ թուրքական ընկերությունները։ Նրանց որոշ մասը շարունակում է գործունեություն ծավալել Վրաստանում և Հայաստանում։ Բոլոր կազմակերպությունները աշխատել են շատ լավ ցուցանիշներով, ֆինանսական խնդիրներ չեն ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել