Մի քանի ամիս առաջ գրել, բացատրել էի, թե ինչու են սուտ վարչապետի բերած ՀՆԱ աճի թվերը, ու որ 6.5%-ի փոխարեն իրականում ունենք մոտ 3% աճ, այն էլ՝ ցուրտ ձմեռվա ու պղնձի գնի աճի պատճառով: Հիմա IMF-ը կանխատեսում ա, որ էս տարին փակվելու է 3,5% աճով, իսկ մյուս տարին՝ 2,9%: Այսինքն, եթե զտենք ստվերի կրճատման հաշվին պսևդո աճի թվերը, կստացվի բացասական աճ։ Ու այս ամենը ռեկորդային տուրիզմի աճի, ցածրագույն ՎՏ, չպատերազմի, չահաբեկչության, բարենպաստ պայմանների ֆոնին։

Սրան ի պատասխան ի՞նչ ա անում մեր ժպտերեսիկը: Այո, նա, իհարկե, օպտիմալացնում է (այսինքն՝ ռեմոնտ է անում) կառավարության շենքը՝ Մեդվեդևի այցին նախապատրաստվելով: Ներդրում ա բերել Սինգապուրիչը: Սվաղի ու սիրուն աբոյի մեջ ներդրում ա բերել, որտև սոված թոշակառուն վարչապետին չի կարա զրկի կալոնկեքից գազ գողանալու հնարավորությունից, իսկ աբոյի գույնից դժգոհ Մեդվեդևը կարա։ Նա էլ ա շատ նրբագեղ երիտասարդ։ Ցարն արդեն ակնհայտորեն «սլիվ» ա անում «эффектный, но не эффективный» կադրին՝ ցուցադրաբար ֆլիրտվելով Տիգրան Սարգսյանի հետ։ Մեդվեդևը մեր Սինգապուր դառնալու վերջին հույսն ա։

Անհամբեր սպասում եմ ԱԺ մյուս նստաշրջանին, որ տեսնեմ՝ Փաշինյանը ոնց ա բացատրելու, թե ինչու չի կարելի կառավարությանը անվստահություն հայտնել: Ենթադրում եմ՝ կռուտիտի մեխը լինելու է՝ «դա ՀՀԿ-ի ներքին բազարն է»: Ու ընդհանրապես, Հայաստանի բոլոր ներքաղաքական իրադարձությունները ՀՀԿ-ի ներքին բազարն են: Ընդդիմությունը պիտի կենտրոնանա Մոսկվայում դաբռո մուրալու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել