Գիտեիք արդյո՞ք, որ 2013 թվականին Paypal էլեկտրոնային վճարումների համակարգը սխալմամբ իր օգտատերերից մեկին 92 կվադրիլիոն դոլար է փոխանցել։ Մի վայրկյանում Քրիս Ռեյնալսը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը՝ միլիոնավոր անգամներ գերազանցելով Բիլ Գեյթսին թեկուզև մեկ ժամով։ 

Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Երկրի յուրաքանչյուր բնակչի մեկ միլիոն դոլար տան։

Image result for миллион

Նույնիսկ եթե աշխարհում գոյություն ունեցող փողերը (240 տրիլիոն դոլար) բաժանեն, կստացվի 36.000 դոլար։

Օրինակի համար, ռուս միլիարդատեր Աբրամովիչն այդ  36.000 դոլարն աշխատում է ընդամենը 40 րոպեում։ 

Image result for миллион

Եթե բոլորին 1 միլիոն դոլար բաժանեն, աշխարհում ազատ բնակարաններ չեն մնա։ Պատկերացրեք, թե քանի տուն կարելի է գնել այդ գումարով։

Այս պահին միլիոնատերերի թիվը ողջ աշխարհում 34 միլիոն մարդ է, իսկ դա Երկրի բնակչության 0.4 տոկոսն է։ 

Միլիարդավոր մարդիկ, ովքեր ապրում են ընդամենը օրը մեկ դոլարով, այժմ կկարողանան իրենց թույլ տալ գնել ամենն, ինչ ուզեն, օրինակ՝ 2.5 տոննա սև իկրա կամ 4 Ֆեռարի։

Image result for миллион

Միլիոնավոր մարդիկ դուրս կգան աշխատանքից, քանի որ ողջ աշխարհում աշխատողների 36 տոկոսը դժգոհ է իր աշխատավարձից, իսկ 1 միլիոն դոլար ունենալու դեպքում այն իրենց պետք չի լինի։

Աշխատանքից դուրս գալու նման մեծ թիվը ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Շատ ապրանքներ ու ծառայություններ պարզապես կդադարեն գոյություն ունենալ։ 

Աշխարհում եղած բոլոր փողերի քանակը կմեծանա 30 անգամ։ 

Մարդիկ կսկսեն ավելի հաճախ հիվանդանալ, քանի որ միայն մեկ թղթադրամի վրա կան հարյուր հազարավոր մանրէներ։ 

Կվերանան բոլոր բանկերն ու մոտ մեկ ու կես միլիոն բանկոմատները, չէ որ միայն հիմա մարդկանց 92 տոկոսը գերադասում է փողը պահել տանը։ Սա կհանգեցնի նրան, որ կմեծանա բնակարանագողությունը, ինչը հիմա էլ քիչ չէ․ ամեն 3.5 րոպեն մեկ նման գողություն է կատարվում։

Related image

Ստացվում է, որ փողը մարդկանց երջանիկ չի դարձնո՞ւմ։ Ոչ։

Աշխարհում գոյություն ունեցող 170 արժույթներ կկորցնեն իրենց արժեքը։

Փողը կսկսեն օգտագործել ոչ նպատակաուղղված, օրինակ՝ որպես անձեռոցիկ կամ զուգարանի թուղթ։

Image result for миллион

Եթե այս պահին ինֆլյացիայի բացարձակ ռեկորդն աշխարհում պատկանում է Զիմբաբվեին, որտեղ այն կազմել է 231 միլիոն տոկոս, ապա այս դեպքում այդ թիվը կհասնի 1 միլիարդի։ 

Սոցիալական կյանքը հարյուրավոր տարիներ հետ կգնա ու ստիպված կլինենք ամեն ինչ սկսել նորից, այդ թվում՝ այս հոդվածը նորից կարդալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել