Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ, ըստ ուսումնական պլանի, դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից։

3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ:

1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդներն ավելի երկար են․ նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

1-ին դասարանի աշակերտների համար աշնանային արձակուրդը կմեկնարկի հոկտեմբերի 23-ից և կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։

2-րդից մինչև 12-րդ դասարանցիների համար արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 30-ին և կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել