Սենց նայում եմ ավագանու կուսակցական ցուցակներին ու սքանչանք եմ ապրում, ախր ազգիս գույնն է այնտեղ․․․ ինչպես նաև ազգիցս գռփած փողերի մի մասը: Ահա խնդրեմ, քննենք կարկառուն մի օրինակ՝ ցեղակրոնության ու նժդեհախոսության ջատագով, մեծն բարերար, քաղաքագիտական մտքի ռահվիրա ու անկախության մարմնավորում Մհեր Սեդրակյանի (հին եբրայերեն ձեռագրերում հիշատակվում է որպես Թոխմախի Մհեր) որդի Դավիթ Սեդրակյանին, ով ընդգրկված է ՀՀԿ-ի ցուցակում: Ուսումնասիրենք նրա եկամուտների հայտարարագիրը:
Սեդրակյան կրտսերը թեև չունի ոչ մի աշխատանք, բայց ունի 200 միլիոն դրամ բանկային հաշվում (ես էլ էդքան ունենայի, էլ խի՞ էի աշխատում): Բացի դրանից, Սեդրակյանը որպես եկամտի աղբյուր նշել է միայն գույքի օտարումից ստացված 2 մլն դրամը: Որևէ այլ արժեթուղթ կամ ներդրում պատգամավորի որդին չունի (քոռանամ ես, բա ի՞նչ ա անելու առանց այլ արժեթղթերի ու ներդրումների):

Դավիթ Սեդրակյանը Երևանում ունի 5 շինություն (ընդհանուր 4256 ք/մ) և 6 հողամաս (ընդհանուր մոտ 5.1 հա), ևս 1 հողամաս՝ Ծաղկաձորում (0.2 հա): 

Հայտարարագրից պարզվում է նաև, որ նա մինչ օրս «վարում» է խորհրդային տարիների խորհրդանիշ, 1988 թ. արտադրության ZAZ 968 (ենթադրում եմ, որ տան մեջ, վերջիվերջո նրան պատկանող ամեն շինության միջին մակերեսը 800+ ք/մ է), միաժամանակ նաև՝ GMC YUKON (2002 թ.) մակնիշի ավտոմեքենաներ:

Դավիթ Սեդրակյանը 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր չի հայտարարագրել (կրիզիս ա, բան ա․․․):

Մնաց մի հարց․ ՉԵ՞Ք ԱՄԱՉՈՒՄ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել