Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ապրիլի 15 1904 – հուլիսի 21 1948: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920թ. մեկնում են ԱՄՆ։ 1922թ. Բոստոնի նկարչական դպրոց։ 
1924թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ [ [1924]] թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1939թ.մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1945թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին՝ 1948 Գորկին ինքնասպան է լինում։
Ստեղծագործությունները
  • Նկարիչն ու իր մայրը 1926-1932թթ. Վիտնեյ ամերիկյան արվեստի թանգարան Նյու Յորք
  • Պարտեզներ Սոչիում 1940թ.
  • Ջրվեժ 1943թ.
  • Ծաղիկներ, ջրաղացի ջրերը 1944թ. Մետրոպոլիտեն թանգարան Նյու Յորք
  • Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում 1944թ.
  • Հանգիստ գիշեր 1945թ.
  • Արորը և երգը (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար) 1944-1947թթ.
  • Հոգևարք 1947թ. Ժամանակակից արվեստների թանգարան Նյու Յորք
Անհատական ցուցահանդեսներ
  • 1934թ. Մելոն պատկերասրահ Ֆիլադելֆիա
  • 1939թ. Բոյեր պատկերասրահ Նյու Յորք
  • 1945թ. Լևի պատկերասրահ
  • 1941թ. Սան Ֆրանցիսկոյի արվեստների թանգարան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել