Երեկ Սոչիում կայացավ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը և Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Սակայն համացանցի օգտատերերի շրջանում քննարկման առարկա դարձավ ոչ այնքան գագաթնաժողովի բովանդակությունը, որքան այդ ընթացքում արված լուսանկարները: 

Ղազախական լրատվամիջոցներում և սոցցանցերում մեծ տարածում է գտել ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից արված հատկապես այս լուսանկարը

«Այդ վայրի յուրահատուկ լուսավորությունը նախապես էի նկատել և ցանկանում էի ՀՀ նախագահին այդտեղ լուսանկարել: Սակայն երբ նախագահները նիստերի դահլիճից դուրս եկան, առաջինը եկավ Նազարբաևը, իսկ նրա հետևից զրուցելով գալիս էին Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը: Այնպես որ, մեր նախագահին չկարողացա նկարել այնպես, ինչպես ցանկանում էի, բայց փոխարենը ստացվեց այս լուսանկարը»,- պատմել է Դավիթը:

Ղազախական գրեթե բոլոր լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են այս լուսանկարին և դրա ստեղծման պատմությանը․

Я хотел снять своего президента, но только Назарбаев вышел хорошо

Фото Назарбаева в Сочи набирает популярность в соцсетях

«Он статный, взгляд очень сильный» - армянский фотограф рассказал о снимке Назарбаева

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել