Ծովերում և օվկիանոսներում աղի առաջացման հիմնական աղբյուրը գետերն են, որոնք իրենց հետ բերում են ջրում լուծված հանքային աղեր: Քանի որ գետերը շարունակում են բերել իրենց ջրերը, իսկ ջուրը ցամաքում է օվկիանոսի մակերևույթից, տրամաբանական է կարծելը, որ դրանում աղի կոնցենտրացիան գնալով պետք է մեծանա: Օվկիանոսում ջրի աղիությունը չի փոփոխվում, և դա կապված է մի քանի հանգամանքների հետ:

Առաջնահերթ՝ աղի մնացորդները, որոնք առաջանում են օվկիանոսում ջրի գոլորշիացման հետևանքով, չեն լուծվում հեղուկի մեջ, այլ մնում են հատակում՝ գոյացնելով նստվածքային ժայռեր: Լիտոսֆերային սալիկների աստիճանաբար տեղաշարժումը առաջացած հանքերն ավելի խորն է տանում, որտեղից աղերը կրկին բարձրանում են վերև հրաբխային ժայթքումների արդյունքում:

Երկրորդ՝ ջրում լուծված հանքանյութերն ակտիվորեն կլանվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմների կողմից: Կենդանու մահից հետո նրա պանցիրը չի լուծվում ջրում, այլ խառնվում է վերոնշյալ ծովային ժայռերի հետ:

Վերջիվերջո, օվկիանոսում աղի կուտակմանը խոչընդոտում է նաև քամին: Ծովից ափ փչող ուժեղ քամիներն աղի մի մասը վերադարձնում են ափ՝ ջրի մանր կաթիլների հետ միասին:

Այս ամբողջ մեխանիզմը հարյուրավոր միլիոն տարիներ առաջ ստեղծել է բնությունը: Այն թույլ է տալիս համաշխարհային օվկիանոսում բալանսի մեջ պահել աղի քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել