Խոյ
Պետք է համբերություն ունենաս, իրադարձություններին հանգիստ վերաբերվիր: Խորհուրդ չի տրվում խոշոր գնումներ անել: Ցանկալի է այսօր չշփվես ազդեցիկ մարդկանց հետ: Օրվա ընթացքում հնարավոր է դառնաս նյարդային: Հնարավոր են ընտանեկան վեճեր:

Ցուլ
Շատ ժամանակ կխլեն այն խնդիրները, որոնք երկար ժամանակ քեզ անհանգստացնում էին: Ավելի շատ զբաղված ես ուրիշների խնդիրները լուծելով, քան քո՝ սեփական: Հնարավոր է լինեն դրամական մուտքեր: Հիանալի օր է մտերիմների հետ շփման համար:

Երկվորյակ
Օրվա առաջին կեսը բարենպաստ է գործնական հանդիպումների, կարևոր գործեր ձեռնարկելու համար: Միգուցե հետաքրքիր նորություն ստանաս: Չի բացառվում՝ լուրջ տարաձայնություններ լինեն կանանց հետ: Կարող ես գնումներ անել, ընդ որում՝ խոշոր:

Խեցգետին
Մի շտապիր. շտապողականությունը քեզ միայն կվնասի: Բարենպաստ օր է կիսատ մնացած գործերդ ավարտին հասցնելու համար: Չի բացառվում՝ կարևոր որոշումներ կայացնես: Երեկոն կարող ես անցկացնել երեխաների ընկերակցությամբ:

Առյուծ
Չնայած ամեն ինչ չէ, որ քո ուզածով է դասավորվում, սակայն կհաջողվի հաճելի տրամադրություն պահպանել: Չի բացառվում ազդեցիկ մարդկանց կողմից ստանաս աջակցություն: Երեկոն հարմար է միջոցառումներին մասնակցելու համար:

Կույս
Պետք է չափազանց զգույշ լինես գործնական հարցերում: Հնարավոր է ստիպված լինես վերադառնալ այն գործերին, որոնց մասին մոռացել էիր. հիմա շատ հարմար ժամանակ է դրանց վրա կենտրոնանալու համար: Շատ դժվար կլինի հարաբերություններ հարթելը:

Կշեռք
Հիանալի օր է, միայն թե պետք է ցանկություն ունենաս, և ամեն ինչ կհարթվի: Շատ լավ կանցնեն գործնական հանդիպումները, կկնքվեն կարևոր գործարքներ: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար բարենպաստ օր է, մի վախեցիր և արա առաջին քայլը:

Կարիճ
Օրը  կարող է լինել  շատ բարդ: Նախօրեին ասված չմտածված խոսքերը կարող են Ձեզ վերադառնալ ավելի վատ տեսքով, և  Դուք մի ամբողջ օր ստիպված կլինեք վճարել աննշան սխալների համար:

Աղեղնավոր
Կարող ես անսովոր որոշումներ կայացնել: Հեշտությամբ լեզու կգտնես մարդկանց հետ: Աստղերը խորհուրդ են տալիս արագ կարգի բերել անձնական հարաբերությունները, հիանալի օր է վերջ դնելու համար անորոշությունը:

Այծեղջուր
Դու աշխատավայրում մտածում ես քո ընտանեկան հարցերի մասին և միայն ազատ ժամանակդ ես հատկացնում գործերին. դա հնարավոր է խնդիրներ առաջացնի: Չի բացառվում՝ միջոցառումների մասնակցես, սակայն խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել:

Ջրհոս
Բարենպաստ օր է. միգուցե խնդիրներ առաջանան, սակայն խելամիտ գործելով՝ կկարողանաս լուծել դրանք, չի բացառվում լինեն դրամական մուտքեր: Կուրախացնեն հանդիպումները ընկերներիդ հետ: Հիանալի օր է ռոմանտիկ հանդիպման գնալու համար:

Ձկներ
Առաջացած խնդիրներն աննշան են, իսկ քո առաջ բացվող հեռանկարները՝ խոստումնալից, միայն թե պետք է զգույշ լինես և չկորցնես հնարավորությունդ: Հիանալի կանցնեն գործնական հանդիպումներդ, սակայն գործարքներ պետք չէ կնքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել