Հաճախ կարելի է հանդիպել օգտագործողների, ովքեր տատանվում են դյուրակիր (նոթբուք) կամ սովորական` սեղանի համակարգիչ գնելու միջև:
Մինչև այս հարցի պատասխանը, թե որն է ճիշտ գնել, անհրաժեշտ է նախ հասկանալ նպատակը այդ համակարգչի օգտագործման: Գլոբալ իմաստով կարելի է բաժանել 3 խումբ համակարգիչներ` իրենց օգտագործման նպատակից ելնելով:
1-ին խումբ` համակարգիչներ՝ նախատեսված խաղերի, երաժշտության, HD և 3D որակի ֆիլմերի և այսպես կոչված տեսաձայնապատկերային մեծ ծավալի տվյալների մշակման համար: Իրականում իհարկե փոքր-ինչ տարբերվում են համակարգիչները, որոնք նախատեսված են խաղերի համար և պրոֆեսիոնալ գրաֆիկական աշխատանքների համար, սակայն մենք կընդհարնացնենք դրանք մեկ խմբի մեջ` նկատի ունենալով Հայաստանում թե´ օգտագործողների և թե´ համակարգիչների վաճառք իրականացնող ընկերությունների ոչ այնքան պրոֆեսիոնալ մոտեցումներն այս հարցում:
2-րդ խումբ համակարգիչներ` սովորական, առօրյա գրասենյակային և տնային աշխատանքի համար:
Եվ վերջապես 3-րդ խումբ. տարբեր` միջին կարգի բարդության խնդիրների և զվարճանքի համար նախատեսված:
1-ին խմբի համարգիչները (թե՛ նոութբուքերը և թե՛ սեղանի համարգիչները) որպես կանոն ամենաթանկն են, որովհետև նրանցում նախատեսվում են ամենաբարձր կառուցվածքի և աշխատանքի հզորության սարքավորումներ: Ավելին, նոութբուքերի պարագայում մեծ են նաև էկրանի չափերը համեմատած ասենք 2-րդ կամ 3-րդ տեսակի համակարգիչների հետ, քանի որ գրաֆիկական տվյալների աշխատանքների համար պահանջվում են ավելի մեծ չափի էկրաններ, էլ չեմ ասում, որ վերջիններս ապահովված են վերջին սերնդի տեխնոլոգիաներով:
Համարյա բոլոր համալրող սարքավորումները, որոնք գտնվում են համակարգչում, ամենահզորն են այս կարգի համակարգիչների մեջ: Խոսքը վերաբերում է թե´ վիդեոքարտերին, թե´ օպերատիվ հիշողությանը, թե´ պրոցեսորներին, թե´ մայրական տպասալին և անգամ հոսանքի սնուցման բլոկին:
2-րդ խումբ համարգիչները, որպես կանոն, մոտ են 3-րդ խմբի համակարգիչների գնին այն իմաստով, թեև փոքր-ինչ զիջում են, այնուամենայնիվ, այս համակարգիչներում հիմնական շեշտը դրվում է համակարգչի կողմից սովորական տիպի տվյալների մշակման վրա, իսկ այդ նպատակի համար բավական է ունենալ արագագործ պրոցեսոր (2.2-3.2 ԳՀց, 2 կամ ավել միջուկներով համալրված), միջին արագության և հիշողության չափի օպերատիվ հիշողություն (ՕՀ) (3-6 ԳԲ, 1066/1333 ՄՀց ), միջին ծավալի` 350-500 ԳԲ կոշտ սկավառակակիր (16/32 ՄԲ քեշ հիշողությամբ) 7200 ՊՏ/Ր արագությամբ (նոութբուքերի դեպքում այն կարող է լինել նաև 5400 ՊՏ/Ր), մայրական տպասալ` իր ներկառուցված վիդեոքարտով (256-512 ՄԲ գրաֆիկական հիշողության ծավալով), սովորական օպտիկական կրիչ DVD և CD գրել և կարդալու ունակությամբ և միջին հզորության հոսանքի սնուցման բլոկ` 300-400 ՎՏ իրական արտահանվող հզորությամբ (նոութբուքերի դեպքում այս սարքավորման դերը տանում է հոսանքի ադապտերը): Նաև մի քանի մանր-մունր սարքավորումներ` կախված նրանց անհրաժեշտությունից: Խոսքը այս 3 տիպի համակարգիչների մեջ իհարկե վերաբերում է միայն համակարգչի հավաքատուփի սարքավորումներին:
Վերջապես 3-րդ խմբի մեջ ամեն բան նախատեսված է միջին կառուցվածքի: Այս դեպքում էլ ունենք` պրոցեսոր` 2.7-3.4 ԳՀց, 2 կամ ավելի միջուկներով համալրված, ՕՀ`3-8 ԳԲ, 1066/1333 ԳՀց, մայրական տպասալ ներկառուցված կամ առանց վիդեոքարտի, վիդեոքարտ` 512-1024 ՄԲ գրաֆիկական հիշողության ծավալով, կոշտ սկավառակակիր`500-1000 ԳԲ հիշողության ծավալով (16/32 ՄԲ քեշ հիշողությամբ) 7200 ՊՏ/Ր արագությամբ և հոսանքի սնուցման բլոկ` 400-450 ՎՏ իրական արտահանվող հզորությամբ:
Այժմ գանք այն հարցին, թե ի վերջո ի՞նչ տարբերություններ կան, և կա՞ն արդյոք առավելություններ կամ թերություններ նոութբուքերի և սեղանի սովորական անհատական համակարգիչների միջև:
Մինչև այս հարցին անդրադառնալը որպես «սև արկղ» երկուսն էլ դիտարկելով, այսինքն՝ դիտելով երկուսն էլ իրենց զուտ հարմարավետության տեսակետից, պիտի ասեմ, որ նոութբուքերի դեպքում դրանք հեշտ է տեղափոխել, եթե օրինակ անհրաժեշտություն կա գործուղման մեկնել կամ գնալ հանգստանալու կամ աշխատավայրում նույն համակարգչի վրա աշխատելու անհրաժեշտություն կա, այս տարբերակը լավ լուծում է այդ խնդիրը լուծելու համար: Ընդհանրապես ոչ շատ հզոր դյուրակիր համակարգիչների (նոութբուքերի) քաշն այսօր արդեն բավականին թեթևացել է նախորդ տարիների հետ համեմատած` 2-3 կգ:
Մյուս առավելությունն այն է, որ նոութբուքերը քիչ են հոսանք ծախսում և հետևաբար ունեն նվազ ծախսվող հզորություն՝ համեմատած սովորական համակարգիչների հետ:
Օրինակ՝ XMG P501 Pro խաղային նոութբուքը, որը հագեցած է Intel i7 2720QM (մինչև 3.3 ԳՀց արագագործություն) 2-րդ սերնդի հզորագույն պրոցեսորով, ունի 8 ԳԲ /1333 ՄՀց օպերատիվ հիշողություն, 15.6’’ Full HD LED էկրան, 750ԳԲ, 7200 ՊՏ/Ր կոշտ սկավառակակիր, NVIDIA GeForce GTX 580M ամենավերջին սերնդի հզորագույն վիդեոքարտ, որը ծախսում է, որոշ հաշվարկների արդյունքում, 125-214 ՎՏ հզորություն, ունի ընդամենը180 ՎՏ հզորության հոսանքի ադապտեր: Իհարկե, սա բավարար չի իր ամբողջ հզորության համար, սակայն եթե նայելու լինենք այլ բրենդների նմանատիպ նոութբուքերը կտեսնեք որ առավելագույն հզորությունը սրանից չի անցնում: Եթե նույնիսկ ընդունենք, որ խաղային նոութբուքերը չունեն բավարար հզորության հոսանքի ադապտեր և ընդունենք, որ այն պետք է լինի նվազագույնը մոտ 300ՎՏ, անգամ այդ դեպքում այն քիչ է սովորական համակարգչի ծախսած հզորությունից:
Սեղանի սովորական համակարգչի, օրինակ նույն սերիայի` GeForce GTX 580 միայն վիդեոքարտի ծախսած հզորությունը առավելագույնը 244 ՎՏ է` համաձայն արտադրող ընկերության ներկայացրած պարամետրերի, այն դեպքում, երբ համակարգային (համակարգչի) նվազագույն հզորության պահանջը 600 ՎՏ է: Իսկ այս հզորության միայն սնուցման բլոկը հայաստանյան գներով կազմում է մոտ 40.000 դրամ:
Սակայն մյուս կողմից, հենց նմանատիպ և այլ մեծածավալ տեղեկատվության մշակման պատճառով նոութբուքերն ունեն հովացման լուրջ խնդիրներ՝ ի տարբերություն սեղանի համակարգիչների, որոնց մոտ չափսերի մեծության և հովացման ժամանակակից համակարգերի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի արդյունավետ լուծել այս խնդիրը:
Նոութբուքերի մյուս առավելությունը այն է, որ վերջիններս ունեն ավտոնոմ հոսանքի սնուցում իրենց իսկ կուտակիչների շնորհիվ: Այսինքն՝ նոութբուքը կարելի է իր իսկ սնուցմամբ տեղափոխել և աշխատել այնպիսի պայմաններում, որտեղ չկա կամ հարմար չէ միանալ սնուցման աղբյուրին: Սեղանի համակարգիչները չունեն այսպիսի հնարավորություն: Նույնիսկ եթե սեղանի համակարգիչը միացվի ասենք օրինակ 1500ՎԱ/865ՎՏ սերվերային հզոր անխափան սնուցման սարքավորմանը (UPS), ապա անգամ այս դեպքում հնարավոր կլինի այդ համակարգիչն աշխատեցնել առավելագույնը 30-40 րոպե` կատարելով միայն շատ թեթև գրասենյակային աշխատանքներ, այն դեպքում, երբ նոութբուքերի պարագայում այդ թիվը նվազագույնը երկու անգամ ավելի մեծ է:
Այս ամենով հանդերձ նոութբուքերն ունեն մի քանի արտահայտիչ թերություններ՝ ի տարբերություն սովորական սեղանի համակարգիչների:
Նախ՝ նոթբուքերի ծառայողական(սերվիսային) սպասարկումը նվազագույնը երկուսից երեք անգամ ավելի թանկ է, քան սովորական համակարգիչներինը: Ասենք, եթե ձեր սեղանի համակարգիչը պետք է մաքրել և/կամ կատարել տեխնիկական պրոֆիլակտիկ միջոցառումներ, ապա այն ձեր վրա կնստի 3000-6000 դրամ: Նութբուքերի պարագայում այդ թիվը տատանվում է 10.000-15.000 դրամի սահմաններում: Սա պայմանավորված է առաջին հերթին նոութբուքերի չափից շատ կոմպակտ չափսերի հետ, որը հնարավորություն չի տալիս արագ քանդել և այնուհետ հավաքել նոութբուքի բաղադրամասերը: Մյուս պատճառն էլ պայմանավորված է նոութբուքերի բարձր արժեքով, և հետևաբար նաև վնասի ռիսկն էլ համապատասխանաբար մեծ է:
Մյուս թերությունը նա է, որ լինելով բավականին կոմպակտ չափսերի, աշխատանքի ընթացքում, նոութբուքերի ստեղնաշարերը, մկնիկները ստեղծում են բավականին անհարմարություններ: Ստեղնաշարերի դեպքում օրինակ, ստեղները բավականին փոքր են և ամբողջությամբ ներփակված են իրար մեջ, որն իր հերթին մեծացնում է սխալվելու հավանականությունը: Մկներն էլ ունեն արձագանքման բավականին փոքր աստիճան նաև հարմար չեն ձեռքի համար: Կոմպակտ չափսերի պատճառով ներփակված և քանակով քիչ են նաև նոութբուքերի կապի ինտերֆեյսները (USB, LAN, HDMI, VGA, Card Reader…)
Եվս մի թերություն. նոութբուքերի պարագայում միևնույն կառուցվածքի որոշ բաղադրամասեր ավելի թանկ են, քան սովորական համակարգչինը:
Կան ուրիշ թերություններ ևս, որոնց վրա հարկ չենք համարում այժմ կանգ առնել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի վերջո որն է նախընտրելի ձեռք բերել` նոութբո՞ւք թե՞ սեղանի սովորական համակարգիչ, պիտի ասեմ, որ ամեն ինչ կախված է աշխատանքի բնույթից և ունեցած հնարավորություններից:
Եթե շատ հաճախ ձեզ անհրաժեշտ է լինում աշխատել թե՜ տանը, թե՜ օդանավում և թե՜ աշխատավայրում և այլն, ապա ձեռք բերեք նոութբուք համակարգիչ: Եթե ձեզ պետք է ավելի շատ հարմարավետություն, բարդ գրաֆիկական խաղեր խաղալ և ֆիլմեր դիտել, նաև կատարել գրաֆիկական բարդ աշխատանքներ, ապա ձեռք բերեք սեղանի համակարգիչ: Այս պարագայում նույնիսկ հզոր նոութբուքի գնումը նպատակահարմար չէ: Ինչ վերաբերում է գնին, ապա համեմատության համար բերում ենք ձեզ համարյա նույն կառուցվածքի երկու համակարգիչների օրինակներ.
Պրոցեսոր`intel i5-2.5 ԳՀց, օպերատիվ հիշողություն` 4 ԳԲ, մայր պլատա, կոշտ սկավառակակիր` 500 ԳԲ, օպտիկական կրիչ` DVD/RW, վիդեոքարտ` 1 ԳԲ ՎՕՀ, վեբ տեսախցիկ` 1.3 ՄՊքս, էկրան`17’’ LED:
Ընտրությունը ձերն է…
sahakservice.am



