Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:50-ի սահմաններում Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման կանալի մյուս կողմից կրակել են:

Տ. Հովհաննիսյանը իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս է եկել ու տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, կրակում են: Նա դիտողություն է արել երիտասարդներին, ասելով՝ որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն:

Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել է Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի ու նրան չեն գտնի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել