Երեկվա «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» օրենքի շուրջ հանրային քննարկում կոչվածից մի քանի դիտարկում. 
Բայց մինչև բուն նյութին անցնելը հարկ եմ համարում ասել, որ Marine Manucharyan-ը դաշտում իմ ամենամտերիմ և գաղափարակից գործընկերներից ա ու երեկվա միջոցառման ընթացքում բարձրախոսով ելույթ ունեցած միակ ադեկվատ քաղաքացին (պաշտոնյաներն ու տերտերը հաշվից դուրս)։
Հիմա անցնեմ բուն նյութին. ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի էր մի կարևոր հանգամանք։ ԵՄ-ն միլիոնավոր Եվրոներ է ծախսում այս և նմանատիպ օրենքների շուրջ հանրային արձագանք ձևավորելու շուրջ։ Բառիս բուն իմաստով միլիոնավոր Եվրոներ և արդյունքում տվյալ հանրային քննարկմանը այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ օրենքի կողմնակիցները դահլիճում փոքրամասնություն են կազմում։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ռեսուրսների ոչ նպատակային վատնում։ Ինչպես կարող է մի կազմակերպություն մի քանի հարյուր հազարավոր Եվրոների դրամաշնորհ ստանա ու դրանով հանդերձ չկարողանա իր շահառուների թիվը («հայերեն» ասած կողմնակից, աջակից, անդամ և այլն) մի քանի մարգինալից ավելին հասցնել։ 
Ասում են երեկ օրենքի կողմանկիցների թիվը դահլիճում գերազանցել է դրան դեմ արտահայտողների թվին, բայց կներեք, ժամանակակից աշխարհում հանրային կարծիքը ոչ թե լուռ նստածների այլ ակտիվ քարոզողների և մտքերը հրապարակային արտահայտողների թվով է որոշվում։ Ում էր պետք այդ լուռ համակարծիքների ներկայությունը և, եթե իշխանություններն ուզենան տապալել օրենքի անցկացումը հենց հղում են անելու երկվա հանրային քննարկմանը (Աշոտյանը դրանից մի օր առաջ հենց դրա մասին էր խոսում)։ 
Հ.Գ. Իրականում երեկվա վիճակը խիստ օբյեկտիվ էր և հիմնավորված նրանով, որ այն կազմակերպությունները, որոնք այդ և նմանատիպ օրենքների նկատմամբ հանրային կարծիք ձևավորելու համար միլիոններ են ստանում, հանրային միջոցառումներ անելուց առավելագույնը մի քանի տասնյակ քաղաքացի են կարողանում կոնսոլիդացնել այդ միջոցառման շուրջ։ Այս և նմանատիպ միջոցառումների արդյունքներից շատ հետաքրքիր կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս, ինչի մասին կլսենք այն ժամանակ, երբ ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում դրական տեղաշարժ կլինի ի օգուտ համամարդկային արժեքների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել