Տեղի ունեցավ այն, ինչին շատերը սպասում էին։ Թուրքիայի բռնապետ Էրդողանը, ով սրեց գերմանա-թուրքական հարաբերություններն այն բանից հետո, երբ գերմանական Բունդեսթագը 2016թ.-ի հունիսի 2-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ այս տարվա ապրիլին Թուրքիայում տեղի ունենալիք սահմանադրական բարեփոխման հանրաքվեի քարոզարշավի շուրջ գրեթե դիվանագիտական պատերազմ էր հայտարարել Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելին, որին նույնիսկ անձնական վիրավորանքներ էր հղում, իսկ գերմանացի օրենսդիրներին թույլ չէր տալիս այցելել Ինջիրլիկում ծառայող գերմանացի զինվորականներին, կտրուկ փոխեց իր քաղաքականությունը Բեռլինի նկատմամբ այն բանից հետո, երբ այս տարվա սեպտեմբերի 24-ին Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթանակ տարավ կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, որի արդյունքում ֆրաու Մերկելը ևս 5 տարով կղեկավարի Գերմանիան։ Մերկելին ֆաշիստ անվանող Էրդողանի արտգործնախարարը, հասկանալով, որ Անկարայի հակագերմանական քաղաքականությունը, բացի Թուրքիային վնասելուց, այլ արդյունք չտվեց, հիմա էլ խաղաղասիրական ելույթներով է հանդես գալիս։
Անկարայի կողմից Բեռլինի դեմ սանձազերծած Սառը պատերազմը, որն ավարտվեց Էրդողանի նախաձեռնությամբ, ինձ հիշեցնում էր Իվան Կրիլովի «Փիղը և Մոսկան» առակի հերոսներին։ Բեռլինն այս ամբողջ ընթացքում չարձագանքեց Անկարայից հնչող վայրահաչոցներին։
Հ.Գ. Հատկանշական է, որ Չավուշօղլուն հատուկ նշում է, որ գեմանա-թուրքական հարաբերությունները բարդացել են 2017թ.-ին։ Սակայն դրանք վատթարացան 2016թ.-ի ամռանից, երբ Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և չզիջեց Անկարայից հնչող շանտաժներին։ Էրդողանը հենց դրանից հետո խզեց իր հարաբերությունները Բեռլինի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1500939016656709
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել