Aravot.am-ը գրում է.

Մի քանի օրից կլրանա Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: Մենք Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կնոջից՝ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ այս տարիների ընթացքում Նաիրի Հունանյանի հետ հանդիպե՞լ եք, ի վիճակի՞ եք այսօր նրա աչքերի մեջ նայել, խոսել իր հետ, գուցե նա ձեզ ասելու բան ունենա:

Տիկին Բախշյանը պատասխանեց. «Քանի տարի առաջ էր, լրագրողներդ այդպիսի հարց բարձրացրեցիք եւ ես ինձ թույլ տվեցի ընդամենը բանալու անցքից նայել, որ ինքը կա: Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ, չեմ էլ հետաքրքրվել: Եթե հիմա Նաիրի Հունանյանի հետ դեմ-դիմաց նստելու հնարավորություն ստեղծվեր, ես կօգտվեի»: Տիկին Բախշյանը պատմեց մի դրվագ՝ Նաիրի Հունանյանի հետ իր զրույցից, որը եղել է դատարանում. «Դատի ժամանակ, երբ Բախշյանի հետ կապված դատավարության մասը սկսվեց, ես իրեն հարցրել եմ անձամբ, աչքերի մեջ նայել եմ եւ ասել եմ՝ ինչո՞ւ Յուրային: Քո ասած ո՞ւմ արյունն էր ծծել, ի՞նչ էր արել Յուրան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել