Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանին։
Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/10/07/1079267/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել